Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին

17.05.2013, 21:05
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։-0-