Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել աշխուժացնել ղարաբաղյան հակամարտության բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

31.05.2013, 13:45
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը կոչ է արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի համակարտության բոլոր կողմերի համար։
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել աշխուժացնել ղարաբաղյան հակամարտության բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը կոչ է արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի համակարտության բոլոր կողմերի համար։ «Որպես խորհրդարանների և ԵԽԽՎ անդամներ` մենք պետք է ձգտենք քաղաքական հաշտության, ինչպես նաև քաղաքական լուծում գտնելուն։ Մենք պետք է գործադրենք դրա համար բոլոր ջանքերը»,– ասաց նա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների նիստի բացմանը Երևանում։ Մինյոնը նշեց նաև, որ այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին, պատասխանելով ղարաբաղյան հակամարտությունում Եվրոպայի խորհրդի հնարավոր դերի մասին հարցին, նշեց, որ այդ կառույցը բանակցություններ վարելու մանդատ չունի, և հակամարտությունը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ «Բայց մենք երախտապարտ ենք այն հետաքրքրության և ջանքերի համար, որոնք Եվրոպայի խորհուրդը, ԵԽԽՎ–ն և եվրոպական այլ կառույցներ դրսևորում են հակամարտության նկատմամբ, ինչպես նաև Մինսկի խմբին նրանց սատարելու համար` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա խաղաղ կարգավորման որոնման գործում»,– ավելացրեց Նալբանդյանը։ -0-