Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան

09.07.2013, 20:01
Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի  ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի  ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 
ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ:-0-