Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԵՄ–ն ցնցված է Հայաստանի հայտարությունից. պատգամավոր

20.09.2013, 15:49
Հայաստանի այն հայտարարությունից հետո, թե պատրաստվում է միանալ Մաքսային միությանը, Եվրամիությունն ակտիվացրել է հետխորհրդային տարածաշրջանի մի շարք երկրներին «Արևելյան գործընկերությանը» ներգրավելու աշխատանքը, հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։
ԵՄ–ն ցնցված է Հայաստանի հայտարությունից. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի այն հայտարարությունից հետո, թե պատրաստվում է միանալ Մաքսային միությանը, Եվրամիությունն ակտիվացրել է հետխորհրդային տարածաշրջանի մի շարք երկրներին «Արևելյան գործընկերությանը» ներգրավելու աշխատանքը, հայտարարել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

Պետդուման ուրբաթ նիստի ընթացքում քննարկում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի պատասխան հայտարարությունը. ԵԽ–ի բանաձևը Ռուսաստանին ուղղված անհիմն մեղադրանքներ է պարունակում` հարևան երկրների վրա ճնշում գործադրելու մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Բրյուսելում չափազանց հիվանդագին են ընդունել Հայաստանի ղեկավարության` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։ Դա ցնցում էր, դա ընկալվել է որպես հակահարձակման անցնելու ազդանշան, քանի որ «Արևելյան գործընկերության» ողջ ծրագիրն ուղղված է ԱՊՀ մի շարք պետություններին Եվրամիության քաղաքականությանը ենթարկեցնելուն, ու հանկարծ այդ ամբողջ ծրագիրը կարող է խափանման սպառնալիքի տակ հայտնվել»,– ասել է Պուշկովը։

Նա նշել է, որ այստեղից է ի հայտ եկել Եվրախորհրդարանի բանաձևը, որը Ռուսաստանին մեղադրում է հետխորհրդային երկրների վրա ճնշում գործադրելու մեջ, և ԵՄ հարևանության քաղաքականաության ընդլայնման հարցերի  եվրահանձնակատարի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ–ն ցանկանում է սատարել Ուկրաինայի ինքնիշխանությունը, որպեսզի Ուկրաինան ունենա ինքնիշխան որոշումումներ կայացնելու բոլոր իրավունքները։

«Եվրախորհրդարանի և պարոն Ֆյուլեի կարծիքով` ինքնիշխան որոշումները դրանք այն որոշումներն են, որոնք Ուկրաինային հեռացնում են Ռուսաստանից և Ուկրաինային ընդգրկում են Եվրամիության ազդեցության ոլորտում։ Եվ այն ճնշումը, որը գործադրվում է Ուկրաինայի վրա այդ հարցի կապակցությամբ (ԵՄ–ի կողմից), ամենայն հավանականությամբ վեր է այն ամենից, ինչ մենք տեսել ենք վերջին տարիների ընթացքում»,– ասել է Պուշկովը։

Նա նշել է, որ Հարավսլավիայի օրինակով պատմությունը ցույց տվեց, թե ինչպես ԵՄ երկրները կարող են ճնշում գործադրել։ Ըստ Պուշկովի, ԵՄ երկրները հետևողականորեն ոչնչացրին Հարավսլավիայի գերիշխանությունը` հարկադրման ռազմական, քաղաքական և տնտեսական միջոցների կիրառմամբ։ –0–