Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Երևանը կոչ է անում Կարմիր խաչին ավելի ակտիվ ջանքեր գործադրել գերի ընկած հայ զինվորի հարցում

16.08.2013, 17:53
Օգոստոսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ։
Երևանը կոչ է անում Կարմիր խաչին ավելի ակտիվ ջանքեր գործադրել գերի ընկած հայ զինվորի հարցում
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից հանդիպման նպատակն էր պարզաբանումներ ստանալ օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ:

«Փոխնախարար Հովակիմյանը կոչ արեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարեւորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով: -0-