Երևանը նոր քաղաքապետարան կունենա երևանցու կամքի իրականացման դեպքում. Րաֆֆի Հովհաննիսյան
05.05.2013,
14:25
«Բարև, Երևան» դաշինքի միջուկը կազմող «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 10/06 ընտրատեղամասում և հայտարարեց, որ վստահ է, որ Երևանը նոր քաղաքապետարան կունենա ընտրություններին երևանցիների կամքն իրականացնելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «Բարև, Երևան» դաշինքի միջուկը կազմող «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 10/06 ընտրատեղամասում և հայտարարեց, որ վստահ է, որ Երևանը նոր քաղաքապետարան կունենա ընտրություններին երևանցիների կամքն իրականացնելու դեպքում։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Բարև, Երևան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները և Հայասանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը։
«Ես քվեարկեցի հանուն Երևանի բարևի. այն մայրաքաղաքի, որը հիմնված է քաղաքացու ազատության, իրավունքի և նաև ապագա բարեկեցության վրա... Ես հաջողություն եմ մաղթում բոլոր մեր մրցակիցներին և կարծում եմ, որ «Բարև, Երևան» միակ վերկուսակցական դաշինքն էական հաջողության կհասնի այս ընտրություններին»,– լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդը չի մեկնաբանել ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին հայտարարությունները` լրագրողներին առաջարկելով այդ հարցով դիմել «Բարև, Երևան» դաշինքի շտաբ։ Նա տեղեկացրեց միայն, որ Երևանի Ավագանու ընտրությունների և այս ընտրական փուլի վերաբերյալ իր եզրափակիչ խոսքը ինքը կասի մայիսի 9–ին, ժամը 18։00–ին, Երևանի Ազատության Հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։
Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ եթե տարբեր կուսակցություններ նույն հետաքրքրությունը դրսևորեին նաև նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ ԶԼՄ–ների կողմից վերահսկողությունը նույն մակարդակում և նույն որակի լիներ, երկիրն այժմ կարող էր բոլորովին այլ վիճակում հայտնվել։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–