Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը

10.08.2012, 17:01
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է  «Հանրապետական կուսակցություն» խմբակցության  նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։


Քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:


Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին և ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր նախաձեռնութունների  ցուցաբերում՝  ի շահ Երևանի և երևանցիների:--0-