Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Երևանի ավագանու խորհրդի ընտրության ընթացքում գրանցված խախտումները հիմնականում թույլ են տվել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը. դիտորդներ

06.05.2013, 15:58
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումները հիմնականում թույլ են տվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, հայտարարեց ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրական համակարգերի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Վարդանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երևանի ավագանու խորհրդի ընտրության ընթացքում գրանցված խախտումները հիմնականում թույլ են տվել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը. դիտորդներ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/.  Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումները հիմնականում թույլ են տվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, հայտարարեց ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրական համակարգերի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Վարդանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Երևանի Ավագանու ընտրությունը կայացավ մայիսի 5–ին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ։ Մասնակցությունը կազմեց 437 021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը։

Խոսելով խախտումների բնույթի մասին` Վարդանյանը նշեց, որ արձանագրվել են ինչպես քվեաթերթիկների լցոնումներ, այնպես էլ քվեաթերթիկների հափշտակման փորձեր։

«Մեր դիտորդները նշել են ընտրահանձնաժողովների անդամների միջև սերտ համագործակցությունը»,– երկուշաբթի լրագրողներին ասաց նա։

«Երիտասարդական ակումբների միություն» ՀԿ–ի նախագահ Ատոմ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ քվեարկության օրը իր գլխավորած 38 դիտորդներն այցելել են առնվազն 100 ընտրատեղամաս և գրանցել են մարդկանց կուտակումներ որոշ տեղամասերի մոտ և ներսում։

«Որոշ ընտրատեղամասերային հանձնաժողովների նախագահներ պատշաճ պատրաստություն չեն անցել, նկատվել են ընտրողին «օգնելու» դեպքեր»,– ասաց նա։

Մխիթարյանը պարզաբանել է նաև, որ դիտորդներն ուշադրություն են դարձրել նաև ընտրահանձնաժողովներում գենդերային և տարիքային բաշխմանը։

«Առաջին դեպքում պահպանվել է հավասար տեղանաշխում, մինչդեռ երիտասարդությունը զգալիորեն զիջել է քանակական առոմով»,– ասաց նա` ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, բավարարված է քվեարկության կազմակերպության մակարդակով։

Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։
Ը
նտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել էր 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս։ –0–