Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները սկիզբ կդնեն Հայաստանում բարեփոխումներին. ՀՅԴ
26.03.2013,
14:58
Երևանի ավագանու խորհրդի` մայիսի 5–ին կայանալիք ընտրությունները սկիզբ կդնեն Հայաստանում բարեփոխումներին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհրդի` մայիսի 5–ին կայանալիք ընտրությունները սկիզբ կդնեն Հայաստանում բարեփոխումներին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Դաշնակցությունը վստահ է, որ այդ ընտրությունները հանրապետությունում փոփոխությունների սկիզբ կդնեն, դրա համար էլ մենք ընտրել ենք «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսը»,– ասաց նա։
Վարդանյանի խոսքով` ՀՅԴ–ի մոտ այսօր առավել մտահոգություն է առաջացնում տեղական իշխանության մարմինների կուսակցականությունը մարզային, քաղաքային և գյուղական մակարդակներով։
«Օրինակ, մեր դիտարկումներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ 95 տոկոսը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ Բնականաբար, իրերի այդպիսի դասավորության դեպքում անհնար է պատկերացնել, որ նրանք սեփական որոշումներ կայացնեն, այլ ոչ թե որոշումներ, որոնք նրանց կներկայացվեն»,– նշեց նա։
Ընդգծելով, որ ՀՅԴ–ն կանի հնարավորինն այդ ընտրություններում հաղթելու համար, Վարդանյանն ավելացրեց, որ քաղաքական ուժերի, այդ թվում` Դաշնակցության հաջողությունը հանրապետությունն ապակուսակցականացնելու առաջին փուլը կդառնա։
Երևանի Ավագանու խորհուրդն ընտրում է քաղաքի քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն` քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանու է այն խմբակցություններին, որոնք մտնում են Ավագանու խորհրդի կազմում։ Քաղաքապետը պետք է ընտրվի Խորհրդի անդամների քվեարկությամբ։
ՀՅԴ համամասնական ցուցակն Ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Երկրորդ տեղում է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երրորդում` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ -0-