Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Երևանի ընտրատարածքներից մեկում քվեաթերթիկներով լի չհրկիզվող պահարանը ստիպված են եղել բացել հատուկ գործիքով

18.02.2013, 18:43
Երևանի 02/08 ընտրատեղամասում գրանցվել է միջադեպ, որը 10-15 րոպեով ընդհատել է քվեարկության ընթացքը։
Երևանի ընտրատարածքներից մեկում քվեաթերթիկներով լի չհրկիզվող պահարանը ստիպված են եղել բացել հատուկ գործիքով
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի 02/08 ընտրատեղամասում գրանցվել է միջադեպ, որը 10-15 րոպեով ընդհատել է քվեարկության ընթացքը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ընտրատարածքի հանձնաժողովի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, կոտրվել և կողպեքում էր մնացել չհրկիզվող պահարանի բանալին, որտեղ պահվում էին քվեաթերթիկներն ու ծրարները։

«Ստիպված եղանք էլեկտրական սղոց կիրառել։ Ամեն ինչ շատ արագ արեցինք, և արդեն 10-15 րոպեից քաղաքացիները ստացան քվեաթերթիկներն ու ծրարները»,– ասաց նա։

Նախագահի ընտրությունն ընթանում է երկուշաբթի` Հայաստանի 1988 ընտրատարածքներում։

ԿԸՀ տվյալներով, Հայաստանում ժամը 14–ի դրությամբ քվեարկել է գրանցված ընտրողների 33.02 տոկոսը կամ 836 710 մարդ։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–