Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչությունը սումգայիթյան ողբերգության 25–րդ տարելիցի առթիվ հայտարարություն է հրապարակել
26.02.2013,
18:51
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 25–րդ տարելիցի հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 25–րդ տարելիցի հետ կապված։
Հայտարարության համաձայն` 1988թ.–ի փետրվարին, ի պատասխան Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին պահանջով բողոքի խաղաղ ակցիաների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր մասնակցությամբ և այդ ժամանակ Ադրբեջանի ողջ տարածքում իշխող հակահայկական հիստերիայի մթնոլորտում Սումգայիթի հայերն ադրբեջանական ոստիկանության կողմից իրականացված ջարդերի զոհ դարձան։
Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են, որ այսօր, հիմնվելով փաստաթղթերի, վկաների ցուցմունքների և այլ փաստերի հիման վրա, կարելի է միանշանակ եզրակացություն անել, որ ջարդերը նախատեսվել և իրականացվել են ամենաբարձր քաղաքական մակարդակով, իսկ դրանց գլխավոր կազմակերպիչները և իրագործողները խորհրդային Ադրբեջանի առաջնորդն էին, որոնք կապված էին տարբեր ազգայնական և ռասիստական շրջանակների հետ։
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, հայ բնակչության ամբողջական վերացումը կանխվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության շարժման շնորհիվ, որի հաղթանակը մարտի դաշտում բերեց 1994թ.–ի մայիսին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը։
«Որքան էլ ցավալի է, պաշտոնական Բաքուն համառում է իր հակահայկական քարոզչությունը և շարունակում է խոսել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին։ Առանց հաշտության ուղին բռնելու և ավելի քիչ մտածելով ապաշխարության մասին` Ադրբեջանի իշխանությունները հերոսացրեցին հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին և 10 հազար եվրո պարգև խոստացան նրան, ով կբերի գրող Այլիսլի Աքրամի ականջը, մի մարդ, ով համարձակվեց դրական խոսել հայ ժողովրդի մասին, ում գրքերը հրապարակորեն այրում էին։ Սակայն, ինչպես ասել է Հենրիխ Հեյնեն. «Այնտեղ, որտեղ գրքեր են այրում, վերջին հաշվով մարդկանց են այրում»,– ասվում է փաստաթղթում։
«Սումգայիթի ջարդերից 25 տարի անց մենք միջազգային հանրության ուշադրությունն ենք դարձնում Ադրբեջանի մտահոգիչ իրավիճակի վրա` կապված ատելության և հայատյացության հետ, ինչն աջակցություն է ստանում
Բաքվի ներկա իշխանությունների կողմից, որն իր հանրությանը պատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,– ամփոփել են հեղինակները։ –0–