Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի ոչ կոալիցիոն «քառյակի» խմբակցությունները միշտ միասնական ճակատով հանդես գալու պարտավորություն չեն վերցրել. պատգամավոր

23.05.2014, 17:15
Հայաստանի ոչ կոալիցիոն «քառյակի» խմբակցությունները (ԲՀԿ, Դաշնակցություն, Ժառանգություն, ՀԱԿ) երբեք միշտ միասնական ճակատով հանդես գալու պարտավորություն չեն վերցրել, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հայաստանի ոչ կոալիցիոն «քառյակի» խմբակցությունները միշտ միասնական ճակատով հանդես գալու պարտավորություն չեն վերցրել. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոչ կոալիցիոն «քառյակի» խմբակցությունները (ԲՀԿ, Դաշնակցություն, Ժառանգություն, ՀԱԿ) երբեք միշտ միասնական ճակատով հանդես գալու պարտավորություն չեն վերցրել, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

««Քառյակը» միասնական դիրքորոշում ունի առանցքային հարցերի վերաբերյալ և պահպանում է այն։ Մնացած հարցերը քաղաքական ուժերից ամեն մեկը թողնում է իր հայեցողությանը», – ասել է Մելքումյանն ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նշել է, որ եթե չորս կուսակցություններն ինչ–որ հարցի շուրջ համաձայնության չեն գալիս, չի կարելի խաչ դնել համագործակցության գաղափարի վրա։

«Ընդհանրապես դժվար է պատկերացնել ամբողջական միասնություն։ Եթե մենք սկզբից դրան նպատակաուղղվեինք, ապա ոչնչի չէինք հասնի։ Այդ պատճառով մենք սկզբունք ենք մշակել. եթե որևէ հարցի շուրջ համաձայնության չենք գալիս, ամեն մեկն ազատ է գործել այնպես, ինչպես ցանկանում է», – ասել է Ռուստամյանը։

Նրա խոսքերով` այս պարզ սկզբունքը լավ արդյունքներ է տալիս։

«Երբ ինչ–որ մեկը սկսում է խոսել «քառյակի» մոտալուտ փլուզման մասին, նա պարզապես չի հասկանում մեր համագործակցության տրամաբանությունը», – ընդգծել է Ռուստամյանը։

«Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունները կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնում իրենց գործողությունները համակարգելու համար։–0–