Հայաստանի ընդդիմությունը ձևականորեն կա, սակայն ուժեղ չէ. քաղաքագետ
31.03.2014,
16:04
Հայաստանում ֆորմալ առումով ընդդիմություն կա, սակայն այն բավականաչափ ուժեղ չէ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆորմալ առումով ընդդիմություն կա, սակայն այն բավականաչափ ուժեղ չէ, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
«Այն, որ խորհրդարանում չորս քաղաքական ուժերը իշխանության մաս չեն կազմում, վկայում է, որ Հայաստանում ֆորմալ առումով ընդդիմություն կա, սակայն այն բավականաչափ ուժեղ չէ՝ փոփոխություններ կատարելու համար»,– երկուշաբթի նշեց նա ասուլիսի ժամանակ` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Հայաստանի ազգային ժողովում ներկայացված են չորս ոչ իշխանական խմբակցություններ` ՀՅԴ, «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները։
Մինասյանը միաժամանակ կասկած հայտնեց այն առնչությամբ, թե ընդդիմությունն ունի բավարար ուժ երկրում փոփոխություններ կատարելու համար։ «Արդյո՞ք ընդդիմությունն այդքան ուժեղ է, որ կարողանա ինչ–որ բան փոխել։ Ցավոք, այդպես չէ»,– նշեց նա։
Հիշեցնելով, որ այսօր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում Հայաստանի հանրապետական կուսակցությունը` Մինասյանն ընդգծեց, որ այդ հանգամանքներում նույնիսկ միավորվելու դեպքում հայկական ընդդիմությունը կշարունակի թույլ մնալ։
Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է ՀՀԿ 70 և կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության 6 պատգամավոր, ԲՀԿ 36 պատգամավոր, ՀԱԿ–ի` յոթ, ՀՅԴ–ի` հինգ և «Ժառանգության»` չորս պատգամավոր։ Եվս երեք պատգամավորներ որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի չեն պատկանում։
-0-