Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով եւ 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,–ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում։
1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։
Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ -0-