Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

«Ժառանգության» ընդգրկվելը Հայաստանի իշխող կոալիցիայում անիմաստ է. կուսակցության փոխնախագահ

22.02.2013, 13:57
«Ժառանգություն» կուսակցության ընդգրկվելն իշխող կոալիցիայում անիմաստ է` հաշվի առնելով ներկայիս խորհրդարանի օրոք որևէ բարեփոխում իրականացնելու անհնարինությունը, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգության» ընդգրկվելը Հայաստանի իշխող կոալիցիայում անիմաստ է. կուսակցության փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության ընդգրկվելն իշխող կոալիցիայում անիմաստ է` հաշվի առնելով ներկայիս խորհրդարանի օրոք որևէ բարեփոխում իրականացնելու անհնարինությունը, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ ներկայիս Ազգային ժողովում հնարավոր են բարեփոխումներ, ապա չեմ ցանկանում նույնիսկ վիճել նրա հետ, քանի որ ակնհայտ է, որ այս խորհրդարանն ի վիճակի չէ որևէ բարեփոխում իրականացնել»,– ասաց նա` մեկնաբանելով որոշ ԶԼՄ–ների կողմից տարածվող լուրերը` «Ժառանգությանը» կոալիցիայի կազմում ընդգրկվելու առաջարկի մասին։

«Հրապարակ» թերթը ուրբաթ գրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկայացրեց հետընտրական զարգացումների երեք սցենար։ Առաջին սցենարի համաձայն` Հովհաննիսյանը դառնում է ընդդիմության նոր «բևեռ», ընդունում է, որ ընտրությունների արդյունքում գրավել է երկրորդ տեղը և դրան համապատասխան` շարունակում է իր պայքարը քաղաքական դաշտում քաղաքակիրթ նորմերի շրջանակներում։ Երկրորդ սցենարով Հովհաննիսյանը և նրա կողմնակիցները գնում են ծայրահեղ քայլերի` լինելով պատրաստ իշխանությունների կողմից համանման քայլերի և որոշումների։ Եվ երրորդ սցենարը` Հովհաննիսյանը համագործակցում է ՀՀԿ–ի հետ, և «նրանք աշխատում են միասին»։

«Ժողովուրդ» թերթը միաժամանակ, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, գրում է, որ Սարգսյանը Հովհաննիսյանին առաջարկել է ընդունել ներկայիս կառավարության կողմից ներկայացված ծրագիրը և անդամակցել իշխող կոալիցիային։

Մարտիրոսյանը նշեց նաև, որ կոալիցիայի կազմում ընգրկվելն առանց երկրում բարեփոխումներ իրականացնելու հնարավորության քաղաքական ինքնասպանություն կլինի։

Փոխնախագահը կարծիքով` փետրվարի 18–ի ընտրություններում հաղթել է իրենց թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, և իրենք վստահ են, որ իրենց կհաջողվի հասնել նրա հաղթանակի ճանաչմանը և իշխանության խաղաղ փոխանցմանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։

Նախօրեին Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ, հանդիպումն անցել է փակ ռեժիմում` առանց լրագրողների մասնակցության։ Փետրվարի 22–ին, ժամը 17։00–ին, նա հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում, որի ժամանակ կներկայացնի նախագահի հետ հանդիպման արդյունքները։--0--