Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի նիստին

21.11.2012, 14:53
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) Գլխավոր յոթերորդ վեհաժողովին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի նիստին
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) Գլխավոր յոթերորդ վեհաժողովին:

Հովհաննիսյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ «Ժառանգությունը» մի քանի ամիս առաջ՝ «Սաֆարովի գործի» շուրջ իրադարձությունների ակտիվացման շրջանում, վեհաժողովի մասնակցության հրավեր էր ստացել և այդ ֆոնի ներքո հրաժարվել էր աշխատանքից մի երկրում, «որն ազատ է արձակում և հերոսի կոչման է արժանացնում վախկոտ մարդասպանին (Սաֆարովին)»:

«Ավելի ուշ կազմակերպիչներն ինձ ներկայացրեցին վեհաժողովի մասնակցության պայմանները՝ Բաքվում ազատ և հավասար ելույթի հնարավորություն ապահովելով: Այդ կապակցությամբ ես որոշեցի ընդունել հրավերը և զեկույցով հանդես գալ: Այդ նպատակով այսօր մեկնում եմ Բաքու»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ելույթի ընթացքում որևէ շեղում չի թույլատրվի կուսակցության հիմնական սկզբունքներից ՝ պետական ինքնիշխանություն, ազգային շահ և հարգանք քաղաքացիական իրավունքի նկատմամբ։

Նա նշեց, որ կուսակցությունն արդեն մասնակցել է Կամբոջայի աշխատանքային ԱՔԿՄՀ-ին, որտեղ «Ժառանգության» առաջնորդը հանդես է եկել մասնավորապես 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով:

Վեհաժողովի աշխատանքները Բաքվում կանցկացվեն նոյեմբերի 22-23-ը:--0--