Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել ՊՆ–ում

25.03.2019, 15:27
Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել երկուշաբթի ՊՆ վարչական համալիրում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել ՊՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել երկուշաբթի ՊՆ վարչական համալիրում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաքի ընթացքում հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: -0-