Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը ԼՂ հակամարտության մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»

03.03.2020, 13:44
Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը ԼՂ հակամարտության մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»
Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը ԼՂ հակամարտության մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: 

Ավելի վաղ Անկարայում Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվ գործունեություն իրականացնի ղարաբաղյալ հակամարտության խնդրի լուծման նպատակով:

«ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների ճանաչման ու ինքնիշխանության հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»,- արձագանքել է Մնացականյանը Չավուշօղլուի հայտարարությանը իր Twitter-յան էջում: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-