Հայաստանն ու Սփյուռքը պետք է շտկեն իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում. Զոհրաբյան
24.04.2014,
18:00
Հայաստանն ու Սփյուռքը պետք է շտկեն իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Սփյուռքը պետք է շտկեն իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանը։
«Միայն հարգելով, սգալով մենք ոչնչի չենք հասնի։ Մենք պետք է, հավանաբար, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում արտաքին քաղաքականության մեջ որոշակի շտկումներ կատարենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ գործիքներ ունենք, որոնք մենք և Սփյուռքը չենք օգտագործել կամ օգտագործել ենք ոչ արդյունավետ»,– ասաց Զոհրաբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր այցելելուց հետո։
«Հայ քաղաքական գործիչների խնդիրն այն է, որ բարոյականությունն ու պատմական արդարությունն ավելի բարձր լինեն, քան «իրական քաղաքականությունը», ավելի բարձր, քան եվրոպական կամ ոչ եվրոպական գերտերությունների քաղաքական օրակարգի շահերը»,– նշեց Զոհրաբյանը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-