Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)

07.12.2017, 18:30
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ:

Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով:

Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ  Հայաստան  այցելելով կարելի է վայելել երկրի  դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում  և  հեռանալ տպավորված՝  կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:

Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: -0-