Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 13,6մլն դոլարի նվիրատվություն

29.11.2024, 22:45
Անցյալ տարի այս թիվը կազմել է 8,4 մլն դոլար
«Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 13,6մլն դոլարի նվիրատվություն

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 13 մլն 635 հազար դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում։Անցյալ տարի այս թիվը կազմել է 8,4 մլն դոլար։ Նման ցուցանիշներ է ներկայացրել համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկազ Արշամյանը։

Նոյեմբերի 28-ին կայացավ 27-րդ հեռուստամարաթոնը՝ «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով։

Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել 2023-2025 թվականների մի շարք ռազմավարական ծրագրերի ֆինանսավորման համար, որոնց թվում են սահմանամերձ համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցում և կառուցում, համայնքային նոր առողջապահական կենտրոնների կառուցում, սահմանամերձ համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրում, սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրում, բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես հմտությունների զարգացում, հայ արվեստագործների ստեղծագործական նախաձեռնությունների խթանում, ամենամյա միջազգային մշակութային փառատոների և ցուցահանդեսների անցկացում։

Նախատեսվում է ֆինանսավորել ևս 2 լայնածավալ նախագիծ, որոնք կիրականացվեն 2025-2026 թվականներին։

Դրանցից մեկը Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում բնակելի գյուղի կառուցումն է 44-օրյա պատերազմի ժամանակ հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ, վնասվածքներ ստացած անձանց և նրանց ընտանիքների համար՝ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Երկրորդ նախագծով նախատեսվում է կառուցել բնակելի գյուղ Գյումրիում Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար։