Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

03.12.2024, 12:44
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ այսօր գործադուլ հայտարարած վարորդներից 18-ը ազատվել են աշխատանքից
Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ այսօր գործադուլ հայտարարած վարորդներից 18-ը ազատվել են աշխատանքից։

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,-գրել է նա։

Նշենք նաև, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կոմպրոմիսի չեն գնալու և պատասխանատվության են ենթարկելու գործադուլի կազմակերպիչներին։