Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում 2024թ․–ին մահացել է ավելի քան 25 հազ․ մարդ․ վիճակագրություն

06.02.2025, 14:43
Մարդկանց կեսից ավելին (53,1%-ը կամ 13581 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 4,8%-ով ավելի է 2023թ․–ի ցուցանիշից
Հայաստանում 2024թ․–ին մահացել է ավելի քան 25 հազ․ մարդ․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականին մահացել է 25576 մարդ, ինչը 5,2 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (53,1%-ը կամ 13581 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 4,8%-ով ավելի է 2023թ․–ի ցուցանիշից։

Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (20,7% կամ 5291 մարդ, աճը՝ 3,8%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,2% կամ 2365 մարդ, աճը՝ 13,5%), մարսողական օրգանների հիվանդությունները (5,2% կամ 1328 մարդ, աճը՝ 12%), մահվան և հիվանդությունների արտաքին պատճառները (4,1% կամ 1048 մարդ, անկումը՝2,7%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (1,7% կամ 4445 մարդ, աճը՝ 3,2%), վարակիչ հիվանդությունները (1% կամ 245 մարդ, աճը՝ 67,8%)։

2024 թվականին գրանցվել է մինչև 1 տարեկան նորածինների մահացության 209 դեպք (13,6% անկում՝ 2023թ․-ի համեմատ), 248 դեպք՝ 0-4 տարեկան երեխաների շրջանում (անկումը՝ 13,3%), 39-ը՝ 1-4 տարեկան երեխաների շրջանում (անկումը՝ 11,4%)։

Անցած մեկ տարվա ընթացքում ինքնասպանություն է գործել 179 մարդ (2023 թվականին՝ 198), որոնցից 44-ը կանայք են, 135-ը՝ տղամարդիկ։ Ավելին, ինքնասպանություն են գործել 35-60 տարեկան անձինք (117 մարդ): Ինքնասպանություն գործածների շրջանում մեծ մասը եղել են գործազուրկ (27.9%), եղել են նաև թոշակառուներ (24.6%), աշխատող կամ զբաղված մարդիկ (7.3%), ինչպես նաև ուսանողներ կամ սովորողներ (2.8%)։