Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Փաշինյան. 2026թ․–ի հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի (ՎԻԴԵՈ)

21.10.2025, 12:42
Վարչապետի խոսքով` կարգավորումը ուժի մեջ կմտնի   2026 թվականի հունվարի 1-ից`  ձմեռային զորակոչից. ՎԻԴԵՈ
Փաշինյան. 2026թ․–ի հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային  զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի  1.5 տարի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/. 2026թ․–ի հունվարի 1-ից` ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Նրա խոսքով` ՊՆ նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների ընթացքում օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտնաության նախարարի և նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից` ձմեռային զորակոչից։