Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հրապարակվել է դեղերի ցանկը, որոնք կարելի է ստանալ անվճար 3 ամսվա համար՝ նախկին 1 ամսվա փոխարեն

08.08.2025, 12:46
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է դեղերի ցանկը, որոնք կարելի է ստանալ անվճար 3 ամսվա համար՝ նախկինում 1 ամսվա փոխարեն
Հրապարակվել է դեղերի ցանկը, որոնք կարելի է ստանալ անվճար 3 ամսվա համար՝ նախկին 1 ամսվա փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է դեղերի ցանկը, որոնք կարելի է ստանալ անվճար 3 ամսվա համար՝ նախկինում 1 ամսվա փոխարեն։    

ԱՆ–ից հայտնում են, որ 2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար ` նախկինում 1 ամսվա փոխարեն: 

Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ հետևյալ ցանկի` https://www.arlis.am/hy/acts/206330/latest), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով։  

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով։