Փետրվարի 4–ից ապրիլի 18–ը կանցկացվեն վարժական հավաքներ
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։
Հավաքները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: