«ԱՌԿԱ» գործակալության լրագրողը դարձել է «ԵԱԶԲ–ի ԶԼՄ–ների X ստեղծագործական մրցույթի» դափնեկիր
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալության լրագրող Իրինա Մանասյանը դարձել է «Եվրասիական զարգացման բանկի ԶԼՄ–ների X ստեղծագործական մրցույթի» դափնեկիր «Տնտեսական ակնարկ» անվանակարգում։
Հաղթողներին ընտրել է փորձագիտական ժյուրին, որի կազմում են ԵԱԶԲ բոլոր 6 մասնակից երկրների լրագրողական միությունների ղեկավարներն ու Եվրասիական տարածքի առաջատար մեդիամենեջերները։
«ԱՌԿԱ» գործակալությունը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի մեդիա հովանավորն է՝ ստանալով բարձր գնահատականներ օբյեկտիվության, գործարար օրակարգի իմացության մակարդակի և լուսաբանվող թեմաների քանակի համար: 2023 թվականին գործակալությունը դարձել է «Թեմային նվիրվածության համար» ԶԼՄ-ների համար ԵԱԶԲ հատուկ անվանակարգի դափնեկիր։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից, այն Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգը ներառում է նաև www.teleсom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը և www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։
«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են պետական և առևտրային կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ: