Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է

09.08.2018, 12:39
ՀՀ վարչապետը հայտնեց «1000 դրամների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների մասին։
«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին» օրենքում փոփոխությունների մասին։ 

«Գիտեք, որ ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա», – ասաց վարչապետը։ 

Պաշտպանության նախարարն իր հերթին նշեց, որ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։–0–