Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

29.09.2017, 21:04
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել։
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել, Facebook–յան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդարանի Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում», – գրել է Աբրահամյանն ու հավելել, որ ավելի վաղ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրել է, որ առաջիկայում այդ շրջաններում նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բնակարանաշինության և մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրվելու:–0–