10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
02.11.2018,
19:41
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-20։00 կդադարեցվի Երևան քաղաքի` Էրեբունի վարչական շրջանի՝ Այվազովսկի, Նոր Արեշ 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–