Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

119 հազար անապահով ընտանիք 3-ական շիշ արևածաղկի բուսայուղ կստանա

24.05.2012, 18:22
ՀՀ կառավարությունը մայիսի 24-ին որոշում է կայացրել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար անապահով ընտանիքի 3-ական շիշ արևածաղկի ձեթ տրամադրելու մասին։
119 հազար անապահով ընտանիք 3-ական շիշ արևածաղկի բուսայուղ կստանա
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը մայիսի 24-ին որոշում է կայացրել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար անապահով ընտանիքի 3-ական շիշ արևածաղկի ձեթ տրամադրելու մասին։

Ինչպես նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։ -0-