15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի համայնքներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. 15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի համայնքներից մեկում։
Ինչպես հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցների, Վշտունի փողոցի և իր նրբանցքների, Խ.Խաչատրյան փողոցի և իր նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի առանձնատների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», –նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–