Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

187 ուսանող կօգտվի բուհերի հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

05.09.2023, 12:14
Հրապարակվել է ցանկը
187 ուսանող կօգտվի բուհերի հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից:

Ինչպես հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը, նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բուհերի անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը;

Ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նախարարությունից նաև հայտնում են, որ նշված տեղերը ենթակա են փոխատեղման:-0-