Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

2 նոր ծրագիր՝ ՀՀ-ում անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց համար

29.07.2025, 14:27
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է 2 նոր ծրագիր՝ անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց  համար
  2 նոր ծրագիր՝ ՀՀ-ում  անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ-ում անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց համար երկու նոր ծրագիր է գործարկվում։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ զբաղվածության ոլորտում այս ռազմավարությունը ուղղված է աջակցելու գործազուրկ երիտասարդներին, 30-ից 40 տարեկան կանանց, հանրապետության մարզերի աշխատունակ քաղաքացիներին և նոր համակարգի համաձայն անապահովության գնահատում անցած աշխատունակ քաղաքացիներին։

«Զբաղվածության ծրագրերը մշակված են հատուկ նրանց համար։ Նախատեսվում է աջակցել մարդկանց ինտեգրվելու աշխատաշուկայում և հոգալ իրենց սոցիալական կարիքները», - նշել է Սարգսյանը։

Ծրագրերից առաջինն ունի ուսուցման մոդել՝ երեք բաղադրիչով. ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատավարձի մասնակի փոխհատուցում։ Փոխնախարարը հավելեց, որ այս բոլոր աշխատանքներն ու դրանց հետ կապված գործընթացները նախատեսված են իրականացնել e-work.am հարթակի միջոցով։

«Շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում»,-ասել է Սարգսյանը։

Առաջին ծրագրի երկրորդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում։ Պետությունը 3 ամսվա ընթացքում (խոսքը 165,000 դրամի մասին է) փոխհատուցում է գործատուին աշխատավարձի և հարկերի համար, իսկ հաջորդող 3 ամիսների ընթացքում ծախսերը փոխհատուցվում են մինչև 50,000 դրամ։

«Ինչ վերաբերում է աշխատավարձի փոխհատուցմանը, եթե գործատուն աշխատանքային պայմանագիր է կնքում շահառուի հետ 6-ից 11 ամիս ժամկետով, ապա այս դեպքում պետությունը կփոխհատուցի գործատուին 6 ամսվա հարկերը (յուրաքանչյուր ամիս՝ մինչև 50,000 դրամ): Եթե ժամանակահատվածը 12 ամսից ավելի է, ապա փոխհատուցումը կկազմի 75,000 դրամ», - ասել է փոխնախարարը։ Նա նշել է, որ առաջին փուլում նախատեսվում է իրականացնել առաջին ծրագիրը 400 մարդու համար՝ հավելելով, որ ծրագրերը զուգահեռաբար իրականացվում են Կոտայքի և Սյունիքի մարզերում։

«Երկրորդ ծրագիրն առաջարկում է վարձատրվող հասարակական աշխատանքներ (ենթակառուցվածքների պահպանում և վերանորոգում, սոցիալական և համայնքային ծառայություններ, խնամք և պահպանում, մշակույթ և զբոսաշրջություն, կանաչապատում և սանիտարական մաքրում): Մասնավորապես, այս ծրագրի շրջանակում աշխատակիցներ ներգրավելու ցանկություն ունեցող կառույցը ծրագիրը ներկայացնում է թվային տարածքում՝ 3-ից 12 ամիս ժամկետով», - նշել է Սարգսյանը։

Նա նաև ասել է, որ պետությունը փոխհատուցում է օրական (օրական 3.5 հազար դրամ), քանի որ զուգահեռաբար նյութական օգնություն է տրամադրում նպաստ ստացող անձանց:

Առաջին փուլում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել 350 մարդու համար: