Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

2017 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29,3 տոկոսով

06.07.2017, 14:16
Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ։
2017 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29,3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ, որը 29,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հաղորդում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

2017 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26,1 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 7744 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 1558 տոկոսով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402,1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24,5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:–0–