Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

2023 թ․–ի դեկտեմբերի դրությամբ շուրջ 3000 քաղաքացիներ հայտարարագիր են ներկայացրել վարձակալական հարաբերությունների առկայության մասին․ ՊԵԿ նախագահ

05.01.2024, 11:36
Հայաստանում 2024 թվականի հունվարի 1-ից տուգանք է սահմանված բնակարանները «ստվերային» կերպով վարձակալությամբ հանձնելու համար
2023 թ․–ի դեկտեմբերի դրությամբ շուրջ 3000 քաղաքացիներ հայտարարագիր են ներկայացրել վարձակալական հարաբերությունների առկայության մասին․ ՊԵԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ շուրջ 3000 քաղաքացիներ հայտարարագիր են ներկայացրել վարձակալական հարաբերությունների առկայության մասին, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Լինում են դեպքեր, երբ բնակարանը վարձակալությամբ հանձնող անձը ինչ-ինչ պատճառներով պատշաճ պայմանագիր չի կնքել։ Ընդ որում նա վարձով է տալիս կամ ժամավճարով, կամ օրական»,- ասաց Բադասյանը։

Ինչպես նշեց ՊԵԿ ղեկավարը, մշակվել է հայտարարագրի նմուշ, որը կարող է ներկայացվել դեկտեմբերի 1-ից փետրվարի 1-ը։

Այդ բոլոր քաղաքացիները, նրա խոսքով, պետք է հիմա սկսեն եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։

Հայաստանում 2024 թվականի հունվարի 1-ից տուգանք է սահմանված բնակարանները «ստվերային» կերպով վարձակալությամբ հանձնելու համար։ Տուգանքն այս դեպքում կկազմի բնակարանի կադաստրային արժեքի մոտ 5%-ի չափով։ Սակայն 500 հազար դրամից ավել գումարի մասին խոսք լինել չի կարող։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքը կարող է ավելանալ՝ մինչև 10% (ոչ ավել, քան 1 մլն դրամ)։-0-