Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

2025թ․–ին պետբյուջեից ՊՆ–ի կողմից իրականացվող 5 ծրագրերով կհատկացվի շուրջ 665մլրդ դրամ․ Պապիկյան

13.11.2024, 18:06
Նախարարի խոսքով` ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել ու Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել «Բանակի կերպափոխման հայեցակարգը»
2025թ․–ին պետբյուջեից ՊՆ–ի կողմից իրականացվող 5 ծրագրերով կհատկացվի շուրջ 665մլրդ դրամ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող թվով 5 ծրագրերով նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Գայթակղությունը մեծ է համեմատական տանել նախորդ տարիների պաշտպանական բյուջեների ու 2025 թվականի միջև, բայց ես այդ դաշտ հիմա չեմ մտնի, կխնդրեմ ցուցանիշներին ինքներդ հետևեք ու դատողություններ անեք»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել ու Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել «Բանակի կերպափոխման հայեցակարգը»:

Հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից` անցում արհեստավարժ բանակի, այստեղ խոսք է գնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի մասին, Զինված ուժերի կազմակերպական ու հաստիքային կառուցվածքի բարելավում, այն ենթադրում է սպայական ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարելավման ծրագիր: