Հայաստանի մոտ 220 հազար քաղաքացի ստիպված կլինի հայրենիք վերադառնալ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով. ժողովրդագիր
03.03.2014,
17:59
Հայաստանի մոտ 220 հազար քաղաքացիներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մոտ 220 հազար քաղաքացիներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։
«Մեզ մոտ եղած տեղեկություններով, այսօրվա դրությամբ մոտ 50 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստան առաջիկա 3-5 տարիներին արգելված է։ Բացի այդ, մոտ 170 հազար քաղաքացիներ արդեն խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը, և նրանց Ռուսաստան մուտք գործելու արգելք է սպառնում»,– ասաց նա։
Եգանյանը միաժամանակ նշեց, որ այդ անձանց ճնշող մեծամասնությունն աշխատանքային միգրանտներ են, ովքեր հայրենիք վերադառնալուց հետո կբախվեն գործազրկության խնդրին։
Փորձագետը հիշեցրեց, որ մինչ այդ միգրանտներն աշխատում էին Ռուսաստանում, նրանց ընտանիքների անդամները, հիմնականում, ապրում էին Հայաստանում, հայրենիք վերադառնալուց հետո նրանք այլ ելք չեն ունենա, քան իրենց ընտանիքներով մշտական բնակության մեկնել այլ երկրներ, ինչը, իր հերթին, կհանգեցնի զանգվածային արտահոսքի։
Տվյալ խնդրի լուծման առավել հավանական տարբերակներից մեկը ժողովրդագիրը համարում է Ռուսաստանում Հայաստանից ժամանած միգրանտների համար արտոնյալ պայմանների ներմուծումը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը միանալու բանակցությունների ընթացքում Հայաստանի համար հնարավոր են ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխություններ։ -0-