Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

07.04.2022, 11:37
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Անտառային, Սարմեն, Զարոբյան, Լեռ Կամսար, Բաբայան, Վ.Դավթյան և Հյուսիսային Ճառագայթ փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի և փակուղու, Բաղրամյան պողոտայի 26, 26/3 և Ն.Զարյան փողոցի 74ա, 74բ, 72/6 համարների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–