Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

24–ժամյա ջրանջատում է նախատեսված 24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում

20.11.2019, 12:13
24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում։
24–ժամյա ջրանջատում է նախատեսված 24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված 24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում։ 

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

2. Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–