Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում և Արմավիրի մարզի գյուղերից մեկում

08.06.2020, 10:57
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում և Արմավիրի մարզի գյուղերից մեկում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջանում և Արմավիրի մարզի գյուղերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորվեգական, Սիլիկյան թաղամասեր, Լուկաշին 1, 2, 3, Զոհրապի, Չուխաջյան փողոցներ, Հասրաթյան 25/2, 25/4, 25/6 շենքեր, Սիլիկյան հին խճուղի;

2. Երևանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջան՝  Հաղթանակ թաղամաս, Շերամի, Օհանովի, Անդրանիկի, Սվաճյան փողոցներ;

3. Արմավիրի մարզ՝ գյուղ Մերձավան:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–