Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում

29.03.2023, 11:05
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի 3 վարչական շրջանների ջրամատակարարումը
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում։

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ահարոնյան, Վ.Վահյան, Պ.Սևակի, Դ.Անհաղթի, Վրթ.Փափազյան, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Չոլաքյան փողոցների, Ներսիսյան փողոցի և նրբանցքի, Կ.Ուլնեցու 1-63 շենքերի և առանձնատների, Ազատության 1-11, 31 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաբայան փողոցի առանձնատների և 10-16/1 զույգ համարի շենքերի, «Քանաքեռ Զեյթուն», «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնների, Ռ.Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի,

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային Ճառագայթ, Արաբկիրի 29, 45, 47, 49 փողոցների,

Էրեբունի վարչական շրջանի` Դավիթ Բեկի փողոցի, Սարի Թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Վարդաշեն, Մուշական թաղամասերի:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–