Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

29.08.2023, 13:44
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում:

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 30-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
  • Երևանի Ավան վարչական շրջանի՝ Ավան Առինջ 1-ին, 2-րդ թաղամասերի, Հր․Աճառյան փողոցի, Մ․Բաբաջանյան 38, 39 համարների, 1-70 անհատական տնատիրություների,
  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Պ․Սևակ թաղամասի 5-րդ, 6-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-