Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում

01.11.2023, 15:23
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի 1 մայրուղային ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից նոյեմբերի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի,շ
  •  Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի 10-25 համարների և նրբանցքի, Խորենացու 146-231 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների,
  • Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների: • Կոտայքի մարզի՝ Գետամեջ և Պտղնի գյուղերի:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–