Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում

29.11.2023, 13:39
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը-22.00 կդադարեցվի․ 

  • Ավան վարչական շրջանը ամբողջությամբ՝ բացառությամբ Ավան Դուրյան թաղ. 31,32,33,34,38,39, Չարենց թաղամասի 12 շենքերից:
  • գ.Առինջ Դուրյան, Տերյան, Պ.Սևակ և Խ.Աբովյան թաղամասերը:
  • Նոր-Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածները:
  • Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 2, 4, 6 շ. , Միկոյան փողոց 1,2,3,4,4/1,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 շենքերը, Բադալ Մուրադյան 3,5,7 շենքերը, Գալշոյան 6,8, 10, 12, 14, 16, 18,19, 22,20,24,26,28,30,32,34,36,38,38/1,46,48,50:
  • Նորք-Մարաշ վարչական շրջանը ամբողջությամբ, Դավիթ Բեկի փողոցի հարակից սեփական տները և հարակից շինությունները:Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղ 1-28, Վարդաշեն 5,6 և 9, Մուշական 1-10 փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-