Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

5 ժամով կսահմանափակվի երթևեկը Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում

15.09.2017, 15:12
5 ժամով կսահմանափակվի Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհի երթևեկը։
5 ժամով կսահմանափակվի երթևեկը Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 5 ժամով կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը Երևանի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։–0–