8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24.08.2020,
16:08
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
«ՎեոլիաՋուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի, «Մարիաննա» ընկերության և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–