Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում

25.04.2022, 13:15
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 4-րդ զանգվածի, Գայի պող. 18, 20, 22, 26, 28, 32 համարների, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի.

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–