Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ԱԳՆ ներկայացուցիչ. վաղն Իրանից նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար

25.02.2020, 20:17
Իրանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ
ԱԳՆ ներկայացուցիչ. վաղն Իրանից նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ, և փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը` պատասխանելով «Aysor.am» լրատվականի հարցերին:

Նրա խոսքով, փետրվարի 24-ի դրությամբ, ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների, Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», – նշել է Ավագյանը:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստանը որոշել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:–0–