Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱԻՆ. «Սուրմալու»-ի պայթյունի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են, անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել

24.08.2022, 11:37
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են, անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել
ԱԻՆ. «Սուրմալու»-ի պայթյունի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են, անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։

Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։-0-